Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյան. Գործազուրկների թիվը նվազել է

Նոյեմբեր 06,2017 12:09

2018-ի բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին տրամադրվող ծախսերը նվազել են 362 մլն դրամով, մինչդեռ ժողովրդի սոցիալական վիճակն օրեցօր վատթարանում է: Խորհրդարանում, 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Արդոք սա չի՞ հակասում Սահմանադրության այն դրույթին, որ ՀՀ-ում մեծագույն արժեքը մարդն է, բայց նվազեցնում ենք այդ թիրախը ապահովելու ծախսերը», – հետաքրքրվեց նա:

«Սոցիալական պաշպանության բնագավառի ծախսերը, չափազանց կարեւոր լինելով, չեն փոխարինում մարդուն՝ աշխատելով իր կենսամակարդակը բարձրացնելու հնարավորություն տվող ծրագրերին։ Ասում եք՝ վատացել է, բայց ինչո՞վ է վատացել։ Ձեր դիտարկմանը, թե մեկը, ով կարող է պնդել, որ վիճակը չի վատթարացել, ուրեմն ոչ թե ապրում է Հայաստանում, այլ պարզապես գտնվում է այստեղ, կարող եմ ասել, որ գործազրկությունն այս տարվա առաջին կիսամյակում եթե 19 տոկոս էր, ապա հիմա դարձել է 17.8 տոկոս։ Ակտիվ բնակչության թիվն աճել է։ Այն մարդիկ, ովքեր առաջ աշխատանք չունեին եւ հիմա աշխատանք ունեն, իրենց համար սոցիալական վիճակը լավացե՞լ է, թե՞ վատացել։ Միայն պնդումը, որ վատացել է, ավելի շատ իր մեջ էմոցիա է պարունակում, քան՝ հիմնավորում, որովհետեւ հիմնավորում են թվերը»,- պատգամավորին հակադարձեց Ատոմ Ջանջուղազյանը:

Գեւորգ Պետրոսյանն էլ իր հերթին հակադարձեց փոխնախարարին` նկատելով, որ եթե աշխատավարձն ու թոշակը չեն ավելացել, ապա լավացման մասին խոսք լինել չի կարող. «Ասում եք` այս բյուջեն ուղղված է կապիտալ ներդրումներին. կներեք, եթե պետությունը նույնացնում ենք ընտանիքի հետ, ես պետք է մի զուգահեռ բերեմ: Սա նույնն է, երբ ընտանիքի հայրը կանգնի ասի` բնակարանը պետք է վերանորոգենք մյուս տարի, հետեւաբար ոչ պետք է հաց ուտենք, ոչ հագուստ գնենք: Սա ի՞նչ մոտեցում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930