Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանում Սամվել Բալասանյանի թեկնածուն հաղթեց Վարդան Ղուկասյանի ու Վարդևան Գրիգորյանի թեկնածուին

Նոյեմբեր 06,2017 12:42

Շիրակի մարզի խոշորացվող Ախուրյանում համայնքում երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթեց Ախուրյանի 21 տարվա գյուղապետ, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը, որին սատարում էր նաև ՀՀԿ-ն ու հատկապես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այստեղ պայքարը հիմնականում ընթանում էր Արծրուն Իգիթյանի և ԲՀԿ-ի թեկնածու Կարեն Սերգոյանի միջև, որի քարոզարշավին ակտիվ մասնակցություն ունեին ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Վարդևան Գրիգորյանը:

Արծրուն Իգիթյանը ստացել է 2393 ձայն, Կարեն Սերգոյանը՝ 1512 ձայն:

Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանը, որն, ի դեպ, հանրապետական կուսակցության անդամ է, ու սեփական կուսակցությունը չսատարեց նրան, թեև մարզի ամենագործունյա, ստեղծարար գյուղապետերից է, ստացավ 966 ձայն, Բասենի գրեթե ողջ բնակչությունը իրեն էր տվել ձայնը:

Ձայների քանակով 4-րդ տեղում Ախուրյանի «Համալիր-մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, անկուսակցական Լևոն Գեղամյանն է, նա ստացել է 880 ձայն: 5-րդ տեղում անկուսակցական խանութատեր Գերասիմ Համբարյանն է՝ 615 ձայնով:

6 թեկնածուներից ամենաքիչ ձայները հավաքել է Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալ Սահակ Մկրտչյանի եղբայրը՝ Վանիկ Մկրտչյանը, որը «Շիրակ» ջուր օգտագործողների ընկերության տեղամասի պետն է, նա ստացավ 406 ձայն:

Ընտրողների թիվը Ախուրյանում 13 հազար 397 է, մասնակցել են 6887-ը, այսինքն՝ ընտրողների մոտ 51 տոկոսը, 111 ձայն ճանաչվել է անվավեր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930