Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աչաջրում հիմնական պայքարը կուսակից, ազգակիցների մեջ էր

Նոյեմբեր 06,2017 11:58

Նոյեմբերի 5-ին կայացան Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններ: Թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ցուցակային 3347 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2284-ը: Ամենաշատ ձայները ստացել է անհատ ձեռներեց, ՀՀԿ անդամ 1978թ. ծնված Կարեն Ղալթախչյանը, որը ստացել է 952 ձայն, 2013 թվականից Աչաջուր համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ,1957թ. ծնված Կամո Ղալթախչյանը`623, 1996-1999թթ. Աչաջուր համայնքը ղեկավարած, ՀՀԿ անդամ, 1967թ. ծնված Տաթեւ Գասպարյանը`557, Աչաջուր համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ անդամ, 1985թ. ծնված Սեւադա Ղուկասյանը`114 ձայն: Անվավեր քվեաթերթիկների թիվը `38:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930