Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյան. Առողջապահության նախարարության բյուջեն կրճատվել է, բայց լավ է

Նոյեմբեր 06,2017 11:52

«Շահառուներին մատուցվող ծառայություները չեն վատթարացվի, ճիշտ հակառակը՝ փոքր բյուջեով հնարավոր է մեծ հաջողությունների հասնել»,- խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նկատենք, որ 2018 թվականի բյուջեով նախատեսվում է առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ: Բացարձակ թվով դա շուրջ 5.8 մլրդ դրամով ավելի պակաս է 2017-ի ցուցանիշից:

Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր անհամաձայնությունը հայտնեց փոխնախարարի լավատեսությանը`ասելով, որ առողջապահության ոլորտում լուծում պահանջող այնքան խնդիր կա, ուստի դրանք լուծելու համար բյուջեն չպետք է կրճատվի. «5 մլրդ կրճատելը գոնե տրամաբանորեն ճիշտ չէ»:

Փոխնախարարը հակադարձեց`բոլոր ոլորտներում էլ ավելի շատ հատկացումների կարիք կա, քան տրամադրվում է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930