Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյան. Թանկացումներ սպասվում են, բայց մի հավատացեք

Նոյեմբեր 06,2017 11:43

«Որքանով է արժանահավատ պնդումը, որ 2018-ին նախատեսվում է 3.5 տոկոս գնաճ, եթե հաշվի առնենք, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճային ճնշումները մեծանալու են։ Արդյոք այդ հանգամանքի բերումով լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանալու են։ Կարագն արդեն իսկ թանկացել է, դա կշարունակվի, թե չէ»,- խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Փոխնախարարն ասաց` 2018 թվականի բյուջեի նախագծով 3.5 տոկոս գնաճ չի կանխատեսվում. «Դուք հավանաբար դեֆիլյատորը նկատի ունեք 3.5 տոկոս, որովհետեւ նախագծով գնաճը նախատեսվում է 4 գումարած-հանած 1.5 տոկոսի միջակայքում։ Այդ տեսակետից արժանահավատությունը կասկած չի հարուցում գոնե այն կանխատեսումների շրջանակում, որոնք մենք ունենք։ Եթե կանխատեսումները ոչ արժանահավատ են թվում, մենք պատրաստ ենք դրանց շուրջ քննարկումներ իրականացնել»:

«Կանխատեսվում է, որ 2018-ին լայն սպառման ապրանքներ են թանկանալու ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժ մեջ մտնելուց հետո»,- փորձագետներին հղում անելով նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Ատոմ Ջանջուղազյանը չհերքեց`որոշ ապրանքատեսակներ կարող են թանկանալ: Միաժամանակ, նա հորդորում է` այդքան էլ չհավատալ փորձագետների պնդումներին. «Դրանց դժվար է արձագանքել, քանի դեռ դրանց տակ եղած դատողությունների համակարգը բացակայում են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930