Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հանվեցին կրկեսի գունավոր ապակիները

Նոյեմբեր 06,2017 16:30

Կրկեսի շինարարությունը մոտենում է ավարտին: Տանիքն ընթացքի մեջ է, իսկ հոկտեմբերին մի քանի անգամ ապակիների վրա երեւացին գունավոր քառակուսիներ, որոնք կարծես դուր էին գալիս քաղաքացիների մի մասին:

Օրեր առաջ կրկեսի ապակիների գունավոր հատվածը «քերվեց»: Ինչու՝ հարցին երեկ «Առավոտին» պատասխանեց գլխավոր ինժեները՝ Ավագ Հովհաննիսյանը. «Եթե նկատել եք, մի քանի անգամ կրկեսի շենքը երեւաց տարբեր գունավոր գամմաներով: Ոմանց դուր էր գալիս, ոմանց թվում էր, թե էժանագին հնարք է: Այս պահին աշխատում ենք ինտերակտիվ ֆասադի վրա: Շուտով կտեսնեք մեծ գունագեղ տաք լուծումներով էկրան, որը, կարծում եմ, դուր կգա շատերին»:


Լուսանկարները՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

04.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930