Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը համարում է՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը անհրաժեշտ է՝ եթե հավասար գործի

Նոյեմբեր 06,2017 15:00

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին:

Հարցման մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի 5 տարբերակ՝ «վաղուց էր անհրաժեշտ ընդունել. բանակը ուսմանը չի կարող խանգարել», «զրկում է երիտասարդներին սովորելու հնարավորությունից», «ոչինչ չի փոխի. ով կարող է՝ փող կտա, բանակից կազատվի», «կնպաստի միայն արտագաղթին», «անհրաժեշտ է մեր հասարակությանը, եթե բոլոր խավերի համար հավասարապես գործի»:

Եվ այպես՝ հարցման մասնակիցների 9 տոկոսը պատասխանել է, որ իրենց կարծիքով՝ նախագիծը երիտասարդներին զրկում է սովորելու հնարավորությունից, 15 տոկոսը համարում է, որ այն բան չի փոխի. ով կարող է՝ փող կտա, բանակից կազատվի, եւս 15 տոկոսը կարծում է, որ այն կնպաստի միայն արտագաղթին: 21 տոկոսը կարծում է, որ վաղուց էր անհրաժեշտ ընդունել նման օրենք:

Իսկ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 40 տոկոսը, համարում է, որ նախագիծը անհրաժեշտ է հասարակությանը, եթե բոլոր խավերի համար հավասարապես գործի:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930