Նոյեմբերի 5-ին կայացան Բերդ քաղաքը եւ Բերդի տարածաշրջանի 16 գյուղերն ընդգրկող Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի`ցուցակային 25 072 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 14 143-ը:
Համայնքի ղեկավարի ընտրություններում ամենաշատ ձայները ստացել է 2012 թվականից Բերդ քաղաքը ղեկավարող, ՀՀԿ Բերդի տարածքային կազմակերպության ղեկավար.1965թ. ծնված Հարություն Մանուչարյանը, որը ստացել է 7089 ձայն, Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն, ՀՀԿ անդամ.1958թ. ծնված Ավետիք Ադամյանը`4895,Այգեձոր համայնքի ղեկավար, անկուսակցական, 1968թ.ծնված Սասուն Սաֆարյանը`1144, Արծվաբերդ համայնքի ղեկավար, անկուսակցական, 1983թ. ծնված Կարեն Շահնազարյանը`719 ձայն: Անվավեր քվեաթերթիկները`281:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ