Լրահոս
Օրվա լրահոսը

 ՀՀ դատախազությունը պնդում է, որ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի ճնշող մեծամասնությունը կրել է ընդհանուր, վերացական բնույթ

Նոյեմբեր 06,2017 10:36

ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել 05.11.2017թ. Հայաստանի Հանրապետության բոլոր տասը մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքերի վերաբերյալ հաղորդումներ:

Նշված դեպքերից՝

– 32-ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկության փորձերին (ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդված).

– 2-ը՝ առերևույթ ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված).

– 2-ը՝ լրագրողի և վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված).

– 1-ը՝ քվեարկության գաղտնիության իրավունքի խախտմանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված).

7-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն /ուղղորդումներ, կուտակում, բռնություն/ (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված).

2-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված).

1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված):

Նշված հաղորդումների և ահազանգերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ դատախազության մարզային ստորաբաժանումների դատախազների հանձնարարությամբ դրանք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ:

Քվեարկության օրվա ընթացքում առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների և ահազանգերի նախնական ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել:

Ընտրախախտումների դեպքերով քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով հորդորում ենք դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացրած սուբյեկտներին կամ այդպիսի տվյալների տիրապետող անձանց ակտիվորեն համագործակցել վարույթ իրականացնող մարմինների հետ, վերջիններիս պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ կոնկրետ վարույթի շրջանակներում տրամադրել իրենց հայտնի տեղեկությունները, առկա նյութերը:

 ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930