Աչաջուր համայնքի ընտրական տեղամասերից մեկում ձայների հաշվարկն ավարտվել է, մյուսում շարունակվում է:
Մեր տեղեկություններով` անհատ ձեռներեց Կարեն Ղալթախչյանը գործող համայնքապետ ՀՀԿ-ական Կամո Ղալթախչյանի նկատմամբ մոտ 230 ձայնի առավելություն ունի: Դեռեւս պետք է հաշվարկվի մոտ 400 քվեաթերթիկ, սակայն դա հազիվ թե ազդի ընտրության վերջնական արդյունքի, Կարեն Ղալթախչյանի հաղթանակի վրա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ