«Ընտրություններն անցել են խաղաղ, ընտրախախտումներ գրեթե չեն եղել: Գործել է միայն մեզ հայտնի օգնողի ինստիտուտը՝ ինչպես միշտ»,- Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով այսօր կայացած ՏԻՄ ընտրությունները՝ ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, որը Գորիսում հետեւել է ընտրությունների ընթացքին:
Նա եղել է 34/42 ընտրատեղամասում: Այդ տեղամասի արդյունքներն արդեն ամփոփվել են եւ Անի Սամսոնյանը ներկայացրեց արդյունքները՝ «777 ձայնով հաղթել է գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը, իսկ Սամվել Հարությունյանը հավաքել էր 14 ձայն»: Հարցին՝ շա՞տ են եղել օգնողի ինստիտուտից օգտվողներ՝ Անի Սամսոնյանը պատասխանեց, որ միայն մի ընտրատեղամասում 15 դեպք են գրանցել. «Մեկն ասում էր՝ կույր եմ, մեկը՝ ծեր էր, ասում էր չեմ կարողանում լրացնել: Մի 3 հոգի կային, որ իսկապես օգնողի կարիք ունեին, բայց մնացածը՝ չեմ կարծում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Գորիս խոշարացված համայնքում ժամը 22:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած 13162 քաղաքացուց 55-ը քվեարկել է Սամվել Հարությունյանի օգտին, 130 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 12977 քվե ստացել է քաղաքապետի ժ/պ Առուշ Առուշանյանը:
ինչու՞ եք այդքան անգրագետ, միթե՞ դժվար է հաղթած թեկնածուի օգտին քվեարկողների թիվը ճիշտ նշել: ԱՄՈԹ Է:
Դուք նյութը կարդացե՞լ եք մեկնաբանելուց առաջ: Խոսքը մի տեղամասի մասին է:
777ձայնը միայն Առուշանյանի ընտանիքի անդամների ձայնն է:Ճշտեք տեղեկությունը…Դուք գրելուց հետո չեք?կարդում ձեր գրածը…
Հարգելի պրն Սեյրան, եթե Դուք մեկնաբանելուց առաջ կարդացել էիք նյութը՝ պետք է տեքստում տեսնեիք, որ կոնկրետ այդ արդյունքը մի տեղամասի մասին է: