Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն՝ հանձնաժողովի նախագահի և վստահված անձի միջև՝ Ճամբարակի ընտրատեղամասում. tert.am

Նոյեմբեր 05,2017 22:16

Ճամբարակում ինքնաառաջադրված Վազգեն Ադամյանի վստահված անձը՝ Թարխան Խոչոյանի մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ընտրությունները խաղաղ են ընթանում, ավելին՝ իրենք գոհ են ընտրողների ակտիվությունից։

Վազգեն Ադամյանի մեկնաբանությունից քիչ անց, սակայն, տեղամասում խնդիր առաջացավ ընտրողներին ուղեկցողների հետ կապված:

Մասնավորապես, ընտրությանը մասնակցող մի տղամարդ, որն, ըստ Ադամյանի կողմնակիցների, ալկոհոլի ազդեցության տակ էր, իր գրանցման թերթիկը ճմրթել էր: Ադամյանի վստահված անձինք պահանջեցին, որ տվյալ տղամարդուն պետք է ուղեկցող լինի, իսկ սա հանձնաժողովի նախագահին դուր չեկավ: Վերջինս ասաց, որ հարբած մարդուն ուղեկցող չի հասնում: Այստեղ վիճաբանություն սկսվեց հանձնաժողովի նախագահ Իրինա Աթաբեկյանի և Ադամյանի վստահված անձ Թարխան Խոչոյանի միջև: Հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Արդեն համը հանում եք, բոլորին ի՞նչ է, ուղեկցո՞ղ է պետք»:

Հանձնաժողովի նախագահն այնուհետև շարունակեց, թե Ադամյանի վստահված անձը՝ Թարխան Խոչոյանը «լրագրողներ է տեսել և ուզում է դրսևորվել: Խոչոյանն էլ իր հերթին պատասխանեց. «Էդ որ էն կողմից են գալիս, (Յուրա Ավալյանի կողմնակիցներին նկատի ունի) կարելի է, իսկ որ էս կողմից են գալիս, չի՞ կարելի»:

Հանձնաժողովի նախագահը Խոչոյանից պահանջեց իր հետ բարձր տոնով և ձեռքերով չխոսել, Խոչոյանն էլ պատասխանեց. «Լավ եմ անում»:
Այնուհետև հանձնաժողովի նախագահը ընտրական օրենսգիրքը վերցրեց ձեռքը. փորձում էին հասկանալ, թե ըստ օրենքի ում է ուղեկցող հասնում:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930