Գեղարքունիքի մարզի 18 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից սպասարկվող 4 համայնքներում՝ Լճաշենում, Նորաշենում, Չկալովկայում և Սարուխանում, կիրակի՝ նոյեմբերի 5-ին, տեղի էին ունենում ավագանու ընտրություններ:
Տարածքային հանձնաժողովի նախագահ Ալբերտ Աղեկյանը Aravot.am-ին հայտնեց, որ ընտրությունները նորմալ են ընթացել՝ առանց խախտումների: Նա մեզ փոխանցեց մասնակցության տվյալները՝ Լճաշենում մասնակցել է ընտրողների 42 տոկոսը, Նորաշենում 51 տոկոսը, Չկալովկայում՝ 41.3 տոկոսը, Սարուխանում՝ 20 տոկոսը:
«Ընտրական գործընթացի կազմակերպման ընթացքում ոչ մի թերություն, խախտում, իրավիճակ չի առաջացել»,- հավելեց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ