Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիրակի՝ նոյեմբերի 5-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և Արարատ մարզի Արտաշատ, Սյունիք մարզի Գորիս և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ էին:
Aravot.am-ը զրուցել է Արարատի մարզի թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մայիս Ղազարյանի հետ: Տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Այնթափ, Դարակերտ և Ջրահովիտ համայնքները: Մայիս Ղազարյանը մեզ հայտնեց, որ ընտրություններն անցել են առանց խախտումների, առանց դիմում-բողոքների: Բոլոր տեղամասերը փակվել են ժամը 20:00-ին և հաշվարկ է իրականացվում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ