Քիչ առաջ Մարմաշեն խոշորացվող համայնքի համայնքապետի թեկնածու, Մարմաշեն գյուղի նախկին գյուղապետ Աշոտ Եղոյանն ու նրա համագյուղացի Մուշեղ Եղոյանը Գյումրի-Մարմաշեն ճանապարհին վթարի են ենթարկվել։ Մեքենան պատկանում է Մուշեղ Եղոյանին։ Նրանք, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չեն ստացել։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ երկուսն էլ կրծքավանդակի փակ վնասվածք են ստացել, հետազոտվել են՝ հրաժարվելով ստացիոնար բուժումից։
Մարմաշեն համայնքի համայնքապետի պաշտոնին հավակնում են 4 թեկնածու կա․Մայիսյանի գյուղապետ Հակոբ Բաղդասարյանը, Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը, որը նախկինում ՀՅԴ-ական էր, հիմա՝ ՀՀԿ-ական, Քեթիի նախկին գյուղապետ Թորգոմ Սահակյանը, որին, ի դեպ, ՀՀԿ-ն է առաջադրել և սատարում է, և ՀՅԴ-ական բիզնեսմեն Կարեն Արշակյանը, որը հայտնի է «Վեգայի Կարեն» անունով։ Հիշեցնենք, որ «Վեգան» տեխնիկայի խանութների ցանց է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Աշոտ Եղոյանի լուսանկարը՝ hetq.am-ի