Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնն այսօր կամավոր ներկայացել է Բրյուսելի ոստիկանական բաժանմունք, մամուլի ասուլիսում հայտարարել է դատախազության ներկայացուցիչը:
Պուչդեմոնի հետ միասին փաստաբանների ուղեկցությամբ ոստիկանություն ներկայացել են Կատալոնիայի կառավարության եւս չորս նախկին ներկայացուցիչներ: Բոլորն էլ ձերբակալվել են 24 ժամով:
Իսպանիայի ազգային դատական պալատի դատավորը նոյեմբերի 3-ին Բելգիայում գտնվող Կատալոնիայի կառավարության նախկին անդամներին ձերբակալելու օրդեր էր ստորագրել, որոնք մեղադրվում են ապստամբություն կազմակերպելու, պետական միջոցները հափշտակելու, պաշտոնական դիրքը չարաշահելու եւ իշխանություններին չենթարկվելու մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ