Անաստաս Ասրյանը Լոռու մարզի Օձուն համայնքից է: 70-ամյա պապն այս ընտրությունների հետ մեծ հույսեր է կապում: Ասում է իր նախընտրած թեկնածուն, այնպես է անելու, որ իրենց ապրելակերպը լավանա, սկսեն համեմատաբար բարեկեցիկ կյանքով ապրել, խոստացել է: Բացի դա, թեկնածուն Անաստաս պապին խոսք է տվել, ընտրվելու դեպքում՝ հողատարածք է նվիրելու:
«Իմ զավակները, ստի՝ գյուղում, բնակվում են, գրանցված են, աշխատում են: Էսօրվա դրությամբ նրան հող ա պետք, էսօր նա էդ հողը չունի: Մեր հույսն ըտենցա, որ հող կտան, թե կխափեն, էդ արդեն իրենք գիտեն»,- ասում է Անաստատ պապը:
Օձունում համայնքապետի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածուներ՝ անկուսակցականներ՝ Բարսեղ Այվազյանը, Դոնարա Հախինյանը եւ ՀՀԿ-ն ներկայացնող Արսեն Տիտանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ