Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցների դիրեկտորներին ասել են՝ ձեզ գործից կազատենք, դաժե հավաքարարից բռնած՝ ստիպում են». Ծաղկահովիտի համայնքապետ

Նոյեմբեր 05,2017 16:45

Այսօր 69 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ: Թեկնածուները հիմնականում քվեարկության ընթացքից գոհ են: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի գործող ղեկավար, ինքնառաջադրված Նորաին Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում բողոքեց, որ թեեւ հիմա հանգիստ է անցնում քվեարկությունը, ընթացքը խաղաղ է, բայց խոչընդոտներ եղել են մինչ քվեարկությունը: Նրա խոսքով՝ նախկին մարզպետ, ՀՀԿ կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը «ժողովրդին ստիպել է, որ իր նախընտրած թեկնածուի օգտին քվեարկեն»: Թե ինչպես է ստիպել՝ Հակոբյանն ասաց, որ նա ահաբեկել է. «Գրիչներ էին բաժանում՝ հատուկ գունավոր գրիչներ, դպրոցների դիրեկտորներին ասել են՝ ձեզ գործից կազատենք, ասել են, թե ում պիտի ընտրեն, ազդում են մեր անկախ ժողովրդի կարծիքի վրա: Միլիցիայի աշխատողներին, ՕՄՕՆ-ը հանել է իմ դեմ»:

Մեր հարցին՝ ձեր կարծիքով նրա ահաբեկումները կազդե՞ն ձեր համայնքի բնակիչների վրա եւ նրանք կընտրել ա՞յլ թեկնածուի՝ Հակոբյանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ իր ասածները չի ազդի, մարդիկ հասկանում են ամեն ինչը, մի քանի մարդիկ կան, որ վախենում են, բայց ընդհանուր հասկանում են: Թե ինչ ազդեցություն է թողել այդ ահաբեկումները մարդկանց վրա՝ կերեւա այսօր ժամը 12-ին»:

Նորաին Հակոբյանն ասաց, որ Սարգիս Սահակյանի բաժանած տարբեր գույնի գրիչները ընտրատեղամասերում նկատում է. «Ես ո՞նց կարամ արգելեմ,հանձնաժողովը պիտի անի, հանձնաժողովն էլ սաղ իրա մարդիկ են, վստահված անձինք ունենք, բայց չենք կարում դեմն առնենք: Ո՞նց կարանք, էդ մարդը դառել է գազան այս տարածքի համար: Ստիպում ու ահաբեկում են մարդկանց, ասում են՝ գործից կազատենք, դասատու չես աշխատի, դաժե հավաքարարից բռնած՝ ստիպում են: Մեր հարցին՝ Դուք ի՞նչ եք խոստանում ձեր համայնքի բնակիչներին՝ նա պատասխանեց. «Խոստանում եմ՝ ինչքան կապրեմ, ամենալավը կանեմ իրանց համար, ես միշտ պայքարել եմ իրանց համար ամեն հարցով: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Դուք գործող համայնքապետ եք եղել, գո՞հ են ձեզանից՝ Հակոբյանը պատասխանեց. «Եթե գոհ չլինեին՝ երկրորդ անգամ չէի ընտրվի»: Ծաղկահովիտի համայնքապետն ասաց, որ Սարգիս Սահակյանի նախընտրած թեկնածուն Գոռ Հունանյանն է. «Սարգիս Սահակյանը նախագահի անունով է խոսում ու ահաբեկում: Բայց նախագահին բոլորս էլ սիրում, հարգում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930