Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ելույթը հերթական փորձն է աղավաղել իրականությունը և մոլորության մեջ գցել ներկաներին». հայտարարություն

Նոյեմբեր 05,2017 12:14

Հայաստանի պատվիրակության հայտարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանին

Նոյեմբերի 4-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը, օգտվելով պատասխանի իրավունքից, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ելույթին (Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը հասանելի է հետրյալ հղումով

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Ադրբեջանի ելույթը հերթական փորձն է աղավաղել իրականությունը և մոլորության մեջ գցել ներկաներին։

Իրական ագրեսորը հենց Ադրբեջանն է, որը իրագործեց Բաքվի և Սումգայիթի հայկական բնակչության ջարդերը, այնուհետև՝ լայնածավալ պատերազմ նախաձեռնեցԱրցախի ժողովրդի դեմ՝ ի պատասխան ինքնորոշման իրավունքի իրագործման խաղաղ կոչերի։

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի դրույթները։ Իրականում, բանաձևերից ոչ մեկում Հայաստանը չի նշվում, որպես հակամարտող կողմ։ Մյուս կողմից, առանց նախապայմանների ռազմական գործողությունները դադարեցնելու հիմնական պահանջը չի կատարվում հենց Ադրբեջանի կողմից։

Հայաստանի և Արցախի իշխանությունները վարում են քրիստոնյաների, մահմեդականների և այլ կրոնների մշակութային ժառանգության պահպանության քաղաքականություն, առացորևէ խտրականության։ Արցախում վերականգնվում են նաև  պատերազմական գործողությունների հետևանքով վնասված մի շարք մզկիթներ։

Պետք է հստակ տարբերակում արվի ռազմական գործողությունների ժամանակ վնասված կամ ոչնչացված ժառանգության և Ադրբեջանումհայկական հուշարձանների՝խաղաղ պայմաններում պետական մակարդակով իրականացվող միտումնավոր ոչնչացման միջև։

Հայաստանում, որն Ադրբեջանը որակում է որպես «մոնոէթնիկ» երկիր, ապրում են բազմաթիվ ազգային և կրոնական փոքրամասնություններ, որոնք ազատորեն վայելում են իրենց լեզվական և մշակութային իրավունքները,ինչպես նաև ունեն ընտրված ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովում։

Ադրբեջանի իշխանությունների հայատյացության պետական քաղաքականությունը, ինչի մասին շարունակաբար ահազանգում են այլատյացության հարցերով զբաղվող մասնագիտացված միջազգային կառույցները, ինչպես նաև հայերի նկատմամբ կատարված հանցագործությունների անպատժելիության զգացումը վերածվում է վտանգավոր «մշակույթի»ձևավորմանը։ Ադրբեջանի ղեկավարության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի փառաբանումն ու հերոսացումը դրա հերթական տխուր ապացույցն է»:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930