«Մանչեսթեր Յունայթեդը» ժամանել է Լոնդոն, որտեղ այսօր երեկոյան Անգլիայի պրեմյեր լիգայում հյուրընկալվելու է «Չելսիին»:
Վնասվածքից հետո ՄՅՈՒ-ի կազմ են վերադարձել Մարուան Ֆելաինին եւ Մարկոս Ռոխոն:
Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, հավանաբար, հենց այս երկու ֆուտբոլիստներին նկատի ուներ՝ հայտարարելով, թե հույս ունի, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստներից մի քանիսն արդեն վերականգնված կլինեն «Ստեմֆորդ Բրիջում» կայանալիք խաղից առաջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ