Վարշավայում ընթացող հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլում Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ հանդես գալով մեծահասակների էլիտ խմբում՝ սկրեչ մրցաձեւում նորամուտը նշեց արծաթե մեդալով։
Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը մրցման ավարտից հետո Aravot.am-ին փոխանցեց, որ այս արդյունքը բավականին շատ միավոր բերեց իր սանին եւ զգալիորեն մոտեցրեց եկող տարի կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արմեն Գյոզալյանի ՖԲ էջի