ԿԺԴՀ-ի ծանրամարտի ազգային հավաքականը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի վերջին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում մեկնարկող աշխարհի առաջնությանը, տեղեկացնում է Insidethegames-ը:
Ենթադրվում է, որ դա կապված է Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության հետ: Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում ԿԺԴՀ-ից այդ մասին որեւէ պարզաբանում չի ստացվել:
Մասնագետների գնահատմամբ, ինը երկրների որակազրկումից հետո Հյուսիսային Կորեայի ծանրորդները համարվում էին աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ