Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնսանտո»-ից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է հայ ֆերմերների կողմից. ԱՄՆ դեսպանատուն

Նոյեմբեր 04,2017 16:18

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Մեր երկու երկրների առևտրի և ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։ Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը, գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, կազմակերպեց գործարար համաժողով։ Այն միտված էր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու  և ամերիկյան ընկերությունների կողմից ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները ներկայացնելու միջոցով։

«Վալմոնտ» և «Մոնսանտո» ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչները մասնակցեցին կոնֆերանսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքն ու ծառայությունները։ «Մոնսանտո» -ի արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։ «Մոնսանտո»-ի արտադրանքին վերաբերող Ձեր հարցերը կարող եք ուղել «Մոնսանտո» կազմակերպությանը։ Չնայած հայ և ամերիկացի ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը, բայց կազմակերպությունների արտադրանքից և ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայցվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930