Մեկնարկել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ծառապատման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ծառատունկ իրականացնել ավելի քան 10 հեկտար տարածքի վրա։
ՀՀ պաշտպանության նախարարության և Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում նոյեմբերի 4-ին, պանթեոնի տարածքում ավելի քան 2000 ծառ է տնկվել՝ ծառապատելով շուրջ 5 հեկտար տարածք։ Ծառատունկին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, զինվորականներ, ազատամարտիկներ, պետական այլ գերատեսչությունների, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև հասարակական կազակերպությունների ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ և դպրոցականներ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն