«Դաստիարակության սահմանման մեջ չի մտնում բռնություն հասկացությունը: Ծնողները պարտավոր են եւ իրավունք ունեն զբաղվելու երեխաների դաստիարակությամբ, որը որպես բռնություն պետք չէ դիտարկել: Իսկ եթե երեխային դաստիարակության նպատակով որեւէ մարմնական վնաս է հասվում, դա արդեն ոչ օրինաչափ է, եւ չի կարող դաստիարակության մեջ մտնել»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկոտ օրինագծից՝ ասաց փաստաբան Սոս Քարամյանը:
Նրա բնորոշմամբ՝ ճշմարտության հատիկ կա այն մտավախություններում, թե օրինագիծը նպատակ ունի երեխաներին ընտանիքներից օտարելու, ծնողների ձեռքից խլելու. «Երբ բռնությունը հասնում է լուրջ հարթության, իրականում կան մեխանիզմներ՝ այդ ամենը վերացնելու եւ շտկելու համար: Այսինքն, կանխարգելման մեխանիզմներ հիմա էլ կան, բայց իրավագիտակցության ցածր մակարդակի խնդիր ն է ակնառու»:
Ըստ փաստաբանի՝ հաճախ կանայք ոստիկանությունում հաղորդում են տալիս իրենց հանդեպ ամուսինների կողմից բռնությունների մասին, սակայն հետագայում հրաժարվում՝ հաշվի առնելով երեխաների առկայության փաստը:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ