Դեռ այս տարվա հուլիսին քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր էր ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Նա նույնիսկ ներկայացրել էր վիճակագրական տվյալներ, ըստ որի՝ 2014թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիեւյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: Սակայն պարոն Տարոն Մարգարյանը մինչեւ հիմա որեւէ քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
Երեկ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ որեւէ քայլ չեն անում: «Ուսումնասիրություններն իրականացվում են, ինչպես է աշխարհում այս փորձը կիրառվում, տարբեր փորձերի ենք ծանոթանում»,- եղավ պատասխանը: Փաստորեն, արդեն մի քանի ամիս է՝ քաղաքապետարանը տարբեր երկրների փորձն է ուսումնասիրում եւ այդպես էլ եզրակացության չի գալիս:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում