Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բախտի քմահաճույքին մատնված հայ երեխաները դրսում կամ արտագաղթի դառը պտուղներից մեկը. «Ազգ»

Նոյեմբեր 04,2017 10:22

Դրսում հայ ընտանիքների կազմալուծմանը նպաստող պատճառները շատ են՝ բազմաբնույթ եւ բազմազան: Ու եթե միջին խավը կամ նյութապես գոնե որոշակիորեն կայացած անձինք- ընտանիքի կազմալուծման դեպքում փոխադարձ համաձայնությամբ կարողանում են այս կամ այն կերպ ապահովել իրենց երեխաներին եւ զերծ պահել տարաբնույթ բացասական երեւույթներից, ապա նույնը չի կարելի ասել հասարակ-անապահով մարդկանց եւ նրանց երեխաների մասին: Այդպիսի որոշ մարդկանց երեխաներն ընտանիքի կազմալուծման դեպքում բառացիորեն հայտնվում են փողոցում, որտեղ երբեմն գտնվելով անօգնական եւ անելանելի իրավիճակներում՝ մատնվում են բախտի քմահաճույքին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Այո՛, ցավալիորեն այս երեւույթը կա: Որոշ հայ երեխաներ զանազան պատճառներով դուրս մնալով ծնողական ուշադրությունից՝ հայտնվում են փողոցում եւ հանգամանքների բերումով գտնվելով անելանելի եւ անօգնական իրավիճակներում՝ ստիպված զբաղվում են ոչ ցանկալի բաներով: Իսկ այդ երեխաները մեր երեխաներն են եւ մեր ապագայի մի մասնիկը, եւ ո՞վ գիտե, թե այդ երեխաներից ով ինչ շնորհք ու տաղանդ ունի եւ միջազգային արենաներում ինչպես կարող է բարձրացնել հայի պատիվն ու անունը, կամ հենց մեր երկրի ապագայի կերտմանը ինչ ներդրումներ կարող է ունենալ, եթե նրանց հավաքող լինի, նրանցով սրտացավորեն հետաքրքրվող ու զբաղվող լինի, նրանց տեր ու հովանավոր եղող լինի:

Այո՛, իրականապես եւ սրտացավորեն այդ երեխաներով զբաղվել է պետք, չէ՞ որ մենք՝ հայերս, թե՛ ներսում եւ թե՛ դրսում շատ ենք սիրում արտաբերել մեր հայտնի մարդկանց անունները եւ մանավանդ օտարների մոտ իրավացիորեն հպարտանալ նրանցով: Իսկ գուցե հենց այդ երեխաների մե՞ջ նոր հայտնիներ են թաքնված՝ ասենք մի նոր Տիգրան Մեծ կամ Թումանյան կամ Ազնավուր կամ Ալիխանյան եղբայրներ, եւ այդպես շարունակ: Կամ հենց միայն նրա համար, որ աղճատումից փրկվեն այդ երեխաները եւ վերադարձվեն կյանքի բնականոն հուն: Դա էլ քիչ չի, չէ՞:

Վաղինակ ՖՐԱՆԿՅԱՆ, Ռուսաստան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930