Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի մահը կասկածելի է. «Ժամանակ»

Նոյեմբեր 04,2017 10:14

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համար Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի մահը կասկածելի է:

«Ես նորից եմ կրկնում՝ Հոկտեմբերի 27-ը մի խնդրի հետ է կապված՝ Մեղրիի փոխանակման տարբերակ, ինչը Հայաստանի ոչնչացումն էր։ Այդ օրը գնդակահարվեց մեր անկախությունը, սկսենք անկախության վերականգնումը այդ գործի բացահայտմամբ։

Տարրական հարց է՝ եղե՞լ է Մեղրիի փոխանակման տարբերակ, թե՞ ոչ։ Եթե այդպիսի բան լիներ՝ Հայաստանը կոչնչանար, հարց է առաջանում՝ ո՞վ էր ուզում, որ Հայաստանը ոչնչանար: Հոկտեմբերի 27-ի հարցով կան ֆունդամենտալ հարցեր, և եթե նույնիսկ ոչ մի վկա չմնա, Հոկտեմբերի 27-ի հարցը՝ Մեղրիի հետ կապված պետք է քննարկել»,-ասաց Մանուչարյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930