Ուզենք թե չուզենք ստիպված ենք ընդունել, որ հոկտեմբերի 30-ին պաշտոնապես բացված Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին կարեւորագույն իրագործում է տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսակետից: Խիստ հավակնոտ մի ծրագրի սկիզբ, որը համապատասխան մոդիֆիկացումներից ու միջազգային շահագրգռությունների գործնականացումից հետո կարող է Հարավային Կորեան Լոնդոնին կապող ամենաարագ ուղին դառնալ, առնվազն տասն օրով կրճատելով սովորաբար երեքից չորս շաբաթ տեւող այդ նույն տարածամիջոցը: 826 կլիոմետրանոց երկաթուղին սկզբնական փուլում կտեղափոխի տարեկան մինչեւ մեկ միլիոն ուղեւոր եւ, ավելի կարեւորը, 6,5 միլիոն տոննա բեռ, հետագայի համար այդ ցուցանիշները կրկնապատկելու եւ եռապատկելու հեռանկարով:
Առաջին հերթին հարկավոր է ճշգրտել մեր անմիջական հարեւան Իրանի իրական (ինչպես ասում են՝ պարսիկները 15 տեսակի «այո» ունեն, որոնցից իսկական «այոն» ջոկելու համար վարպետություն է հարկավոր) մտադրություններն ու ծրագրերը տարածաշրջանում լիարժեք ընդգրկվելու առումով, եւ գտնել ֆինանսական ու տեխնիկական բոլոր միջոցները հյուսիս-հարավ միջազգային ավտոճանապարհը հնարավորինս արագ կառուցել-ամբողջացնելու համար, որը այդ երկիրը, եւ ոչ միայն, հայկական տրանզիտի միջոցով կկապի Վրաստանին եւ Ռուսաստանին:
Երկրորդ՝ ամբողջովին ներգրավվել Չինաստանի մեծ ծրագրերի մեջ, որոնք ընդգրկում են ոչ միայն Միջին Արեւելքը, այլեւ կովկասյան տարածաշրջանը: Մանավանդ որ ԲԹԿ երկաթուղագիծը ըստ իմ տպավորության՝ կանխում եւ նույնիսկ շրջանցում է «Մետաքսի ճանապարհ» չինական մեծ նախագծի որոշակի հատվածներ: Այս կապակցությամբ, ի դեպ, ուշագրավ էր ԲԹԿ-ի բացման ժամանակ Թուրքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Մեհմեդ Արսլանի՝ հեգնական, թե՞ միամիտ բնորոշումը՝ «Մենք այսօր բացում ենք «երկաթյա մետաքսի ճանապարհը»…
Բողոքելու, քննադատելու, ափսոսալու ժամանակը չէ հիմա: Թուրք-ադրբեջանական, այսինքն համաթուրանական շրջափակումը 24 տարի արդեն փորձում է խեղդել մեր երկիրը. դիմացել ենք եւ մեծ զոհողությունների գնով շատ բան հաղթահարել: Ընկճվելու ժամանակը չէ. աշխատելու ժամանակն է:
Բողոքելու, քննադատելու, ափսոսալու ժամանակը չէ հիմա: Թուրք-ադրբեջանական, այսինքն համաթուրանական շրջափակումը 24 տարի արդեն փորձում է խեղդել մեր երկիրը. դիմացել ենք եւ մեծ զոհողությունների գնով շատ բան հաղթահարել: Ընկճվելու ժամանակը չէ. աշխատելու ժամանակն է:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում
Ինչու վերևում ճիշտ քարտեզ չէ օգտագործել , սովոր եք ուրիշների նյութերից օգտվել?
Հարգելի Մացո, ի՞նչ քարտեզի մասին է խոսքը եւ ինչ օգտվելու: Սա մամուլի տեսություն է, որի մասին եւ նշված է վերնագրում, եւ համապատասխան հղում կա: