Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու արդարացված չէ թեկնածուին «թռիչքով» դոկտոր դարձնելը

Նոյեմբեր 04,2017 16:00

ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով դժգոհությունների տեղիք տված «ՀՀ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի» նախագիծը, որը հավասարության նշան է դնում գիտությունների թեկնածուի ու դոկտորի միջեւ, նկատեց, որ ԽՍՀՄ-ի ժամանակ էլ կային ձեռքբերումներ, որոնցից մեկը գիտական աստիճանաշնորհման համակարգն էր:

«Մենք այժմ ԵԱՏՄ տարածքում ենք եւ ամենատարբեր դաշտերում ներդաշնակեցում ենք փնտրում, հետեւաբար անհասկանալի է դիսոնանսը ռուսական համակարգի հետ: Այնտեղ եւս պահպանվում են գիտությունների թեկնածու եւ դոկտոր աստիճանները: Անգամ եվրոպական կրթական տարածքի հետ մեր ինտեգրումը հաշվի առնելով՝ չենք կարող չփաստել, որ Եվրոպայի առանձին երկրներում էլ է առկա երկաստիճան համակարգը»,- ասաց գիտությունների դոկտորը: Նրա ձեւակերպմամբ՝ երկաստիճան համակարգի վերացման դեպքում, ճիշտ է, չեն լինի կորուստներ, բայց կունենանք ոչ հստակ տարբերակում:

«Գիտությունների թեկնածուի շեմը հաղթահարողները միանգամից կհռչակվեն դոկտորներ, եթե անցումային դրույթները նորմալ չլինեն: Իմիջիայլոց, գիտությունների դոկտորը PhD-ն է (Doctor of Phylosophy) բնագիտական մասնագիտության ծրագիրը հաջողությամբ ավարտած դոկտորական աստիճանի հայցորդի համար, իսկ հումանիտար մասնագիտության դեպքում` DLA-ն (Doctor of Liberal Arts): Մնացած բնագավառներում չեմ կարծում, թե երկաստիճան համակարգից հրաժարվելը արդարացվում է: Խնամքով պետք է մոտենալ հարցին, շատ լուրջ քննարկումներ պետք է լինեն, օրենքը պետք է լուրջ պրոբացիա անցնի»,- համոզված է գիտնականը:

Կարդացեք 

Լուսանկարը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

03.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930