Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի տղամարկանց թիմը 1,5:2,5 հաշվով զիջեց Ադրբեջանի հավաքականին:
Առաջին խաղատախտակի առջեւ Լեւոն Արոնյանը հաղթեց Շախրիյար Մամեդյարովին, այնուհետեւ Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեց Արկադի Նայդիչի հետ: Սակայն Սերգեյ Մովսիսյանը հետո՝ Հրանտ Մելքումյանը պարտվեցին:
Յոթերորդ տուրից առաջ մեր տղաները ութ միավորով նահանջեցին 5-րդ հորիզոնական, իսկ աղջիկները մրցաշարային աղյուսակում բարձրացան երեք աստիճան եւ եզրափակում են առաջատարների տասնյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ