Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին ավելի հաստատուն լինել պաշտոնյաների հետ շփումներում: Այս մասին նա խոսել է նոյեմբերի 3-ին «Ընկերակցություն» ֆորումում:
Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է ավելի լայն հնարավորություններ ունենան վերահսկելու համար իշխանությունների գործողությունները, որոնք էլ իրենց հերթին, ըստ նախագահի, ակտիվորեն պետք է շփվի քաղաքացիների հետ:
«Իշխանությունները պետք է լայն հնարավորություն ունենան վերահսկելու իշխանական մարմինների աշխատանքները, ազդելու դրա որակի, այդ աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա»,- ասել է Պուտինը:
Նա խորհուրդ է տվել քաղաքացիներին ավելի հաստատուն լինել տեղերում իշխանության ներկայացուցիչների հետ, չնայած որ «բոլոր տեղերում չէ, որ պաշտոնյաները պատրաստ են երկխոսության և համատեղ աշխատանքի»:
Պաշտոնյաներին էլ Պուտինը խորհուրդ է տվել քաղաքացիներին վերաբերվել ըմբռնումով և վստահությամբ, միայն այդպես շատ բան կարելի է անել և՛ փոքր բնակավայրում, և՛ մեծ քաղաքում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ