Վեցերորդ տուրում այս պահին կանանց Հայաստան-Հունգարիա հակամարտությունը դեռ չի ավարտվել, սակայն մեր աղջիկներն արդեն ապահովել են թիմային հաղթանակը: Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան պարտության են մատնել մրցակիցներին, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: Անկախ Մարիա Գեւորգյանի եւ Տիցիա Գարայի պարտիայի ելքից, Հայաստանի կանանց հավաքականը ապահովել է հաղթանակն այս տուրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ euroteams2017.com-ի