Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդ բժշկին դանակահարելուց հետո զենքով սպառնացել է». Փաստաբան

Նոյեմբեր 03,2017 20:40

Երիտասարդ բժիշկ Լեւոն Սահակյանի սպանության գործով այսօր մեղադրյալ Վահան Ղազարյանը պետք է դատաքննական ցուցմունք տար, բայց դատարանից ժամանակ խնդրեց ցուցմունքին պատրաստվելու համար, ինչը դատարանը բավարարեց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը դա պաշտպանական տակտիկա դիտարկեց, մեզ հետ զրույցում ասաց՝ նորմալ է:

Այսօր դատարանը հետազոտեց գործում առկա ապացույցները՝ փաստաթղթային եւ իրեղեն, այդ թվում հանցագործության գործիք դանակը եւ այն զենքը, որով մեղադրյալը Լեւոն Սահակյանին դանակահարելուց հետո մինչեւ մեքենա հետապնդել ու սպառնացել է: Դատարանը հետազոտեց նաեւ սպանվածի հագուստները, վերջինիս բաճկոնի ձախ հատվածն ամբողջությամբ արյունոտված էր:

Փաստաբան Պապիկյանը նաեւ քննիչի ոչ պատշաճ գործողությունների մասին բարձրաձայնեց. «Քննիչն արձանագրություններն ամբողջական չէր լրացրել, օրինակ` արյան նմուշները վերցնելու ժամանակ փորձագետ չի ներգրավել, քննիչն ինքն է հետքեր հայտնաբերել ու արյան հետք դիտարկել, նմուշներ վերցրել: Ճիշտ կլիներ, այդ գործողությունները կատարվեր փորձագետի կողմից»: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի տասնվեցին:

Հիշեցնենք, որ Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Թերլեմազյան փողոցի 3-րդ հասցեում, Լևոն Սահակյանի նշանած Ա. Թովմասյանին աշխատավարձ չվճարելու հարցի շուրջ վերջինիս հետ վիճաբանության և քաշքշուկի մեջ է մտել, որի ժամանակ իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին, որի հետևանքով Լ. Սահակյանը մահացել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930