Լրահոս
Օրվա լրահոսը

Նորավանքում և Արենի 1-ում մեկնարկել է հուշարձանների թվայնացման ընթացքը

Նոյեմբեր 03,2017 21:44

Միջազգային CyArk կազմակերպությունը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնակցությամբ արդեն սկսել է Նորավանքի ու Արենի-1 քարանձավի գրաֆիկական կառուցման աշխատանքները։ Այս հուշարձանները ներառվել են CyArk-ի «Աշխարհի հուշարձանների պահպանության ու կրթության թվային արխիվ»-ում, որն ընդգրկում է համաշխարհային ժառանգության ամենաարժեքավոր հուշարձանները։ Նախաձեռնությունն իրականացվում է Իմ Հայաստան ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի, իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից:

Հուշարձանների թվային պահպանման նախաձեռնության շրջանակներում Երևանի Թումոյում անցկացվեց քառօրյա դասընթաց, որի ընթացքում ծրագրի մասնակից տեղացի ճարտարապետները և թումոցիներ՝ CyArk միջազգային կազմակերպության մասնագետներ Սքոթ Լիի ու Քրիսթոֆեր Դանգի ղեկավարությամբ յուրացրեցին 3D սկանավորման մեջ օգտագործվող սարքերի կիրառման հմտությունները։ Այնուհետև խմբերի բաժանված մասնակիցները մեկնեցին Նորավանք և Արենի՝ տեղում սկանավորումը կատարելու։

Թվայնացման գործընթացը  ներառում է 3 փուլ՝

1․ Անօդաչու սարքով նկարահանում, որի նպատակն է գրաֆիկորեն պատկերել պատմական հուշարձանի դիրքը տեղանքում։

2․ 3D սկանավորում, որը աշխատանք է լազերային հատուկ LiDAR սարքով։ Այն լուսային միլիոնավոր իմպուլսներ է ուղարկում տարածքի յուրաքանչյուր կետին ու պատասխան իմպուլսով ֆիքսում կետի ողջ ինֆորմացիան։ Այսպիսով՝ ստացվում է միլիմետրերի ճշգրտությամբ պատկեր։

3․ Ֆոտոգրամետրիայի ու պանորամաների միջոցով մարդկային տեսողության էֆեկտի ապահովում։ Այս տեխնիկայի շնորհիվ տարածքը ֆիքսվում է 360 աստիճանով՝ որը համադրվելով 3D սկանավորման արդյունքների հետ ստանում է բացառապես իրական պատկերը՝ թվային 3D գրաֆիկական մոդելը։

CyArk-ի ֆոտոգրամետրիայի մասնագետ Քրիստոֆեր Դանգը նշում է․ «Հայաստանը հարուստ է բազմաթիվ հիանալի պատմական հուշարձաններով ու մշակութային ժառանգությամբ, որոնց, գուցե, միջազգային զբոսաշրջությունը բավարար ուշադրություն չի դարձնում։ Ծրագիրը կօգնի համաշխարհային ճանաչում բերել դրանց՝ միաժամանակ ապահովելով հուշարձանների թվային պահպանումը»։

Թվայնացման շնորհիվ պատմական շինությունների ամբողջական մանրամասն պատկերը կֆիքսվի ու կպահպանվի, ինչպես նաև կդառնա նյութ վիրտուալ իրականության միջոցով պատմական տարածքների ուսումնասիրության հարթակի համար՝ հուշարձանները հասանելի դարձնելով աշխարհի ցանկացած կետում։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930