ԱԺ-ում այսօր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստն էր, որի ընթացքում քննարկվում էր 2018թ.-ի բյուջեն: Նիստի մասնակիցներից Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնարկին լրագրողներին խոստացավ պատասխանել նրանց հարցերին, եթե կարողանա մինչեւ 18:00-ն ավարտել, իսկ դրանից հետո անհետաձգելի գործեր ունի:
Նախ, ԱԺ աշխատակցի միջոցով, եւ ոչ թե անձամբ, նախարարը նիստի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց, որ չի կարող ժամանակի մեջ տեղավորվել: Այնուամենայնիվ, լրագրողները սպասեցին նրան:
Նիստի ավարտին՝ 18:15-ին, նախարարը դուրս եկավ եւ ասաց որ մեկ՝ նախկինում չհնչեցված հարցի է պատասխանելու: Լրագրողը խնդրեց մեկնաբանել նրա՝ ժամանակին ստացած տարկետման օրինականության շուրջ խոսակցությունները, սակայն նախարարը միայն ասաց՝ այո, եւ շտապեց հեռանալ:
Նրա թիկնապահն էլ հրեց Ազատություն ռադիոկայանի օպերատորին եւ ձեռքով հարվածեց նրա տեսախցիկին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ