Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելյան գործընկերությունը պետք է տա քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ

Նոյեմբեր 03,2017 18:30

Եվրանեսթի բյուրոն միաձայն ընդունել է Եվրախորհրդարանի եւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի խորհրդարանների պատվիրակությունների ղեկավարների ուղերձը, որի գլխավոր ուղերձներն են:

1.Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ (…), հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը,  որը չունի ռազմական լուծում՝  բովանդակային  բանակցությունների վերսկսման, բարեխղճորեն եւ վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների եւ երկխոսության միջոցով:

2.Իրավունքի գերակայության առնչությամբ մեզ համար ընդունելի են մեր քաղաքացիների բարձր ակնկալիքները՝ ապահովելու ամուր եւ արդյունավետ գործող ժողովրդավարական ինստիտուտների առկայությունը եւ հասնելու կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության եւ ապօրինի օլիգարխիկ վերահսկողության վերացմանը:

3.Սույնով պարտավորություն ենք ստանձնում լիարժեք կերպով իրականացնել դատական ​​համակարգի, պետական ​​կառավարման եւ բանկային եւ ֆինանսական հատվածի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների բազմակարծության ամրապնդման հետ կապված բարեփոխումները:

4.Հորդորում ենք ընտրական համակարգի բարեփոխումների իրականացումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան և համահունչ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի եւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին

5.ԵՄ աջակցությունը պետք է իրականացվի հատուկ նախագծված մոտեցմամբ՝ համապատասխանեցվելով յուրաքանչյուր գործընկերոջ հետ համագործակցության հավակնության մակարդակին` «ավելին ավելիի դիմաց» եւ « պակաս պակասի դիմաց» սկզբունքներին համահունչ:

6.Արեւելյան գործընկերությունը պետք է տա քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ բոլոր գործընկեր երկրներում, մասնավորապես` կրթության, զբաղվածության, շարժունակության հեռանկարների եւ կապի և ենթակառուցվածքների առնչությամբ:

7.Ընդգծում ենք նաև գործընկեր երկրներում քաղաքացիական հասարակության ամրապնդման անհրաժեշտությունը եւ նրա կարևոր դերը Արեւելյան գործընկերության շրջանակներում` անզիջում կերպով դիմադրելու այնպիսի օրենսդրությանը, որը միտված  է սահմանափակելու քաղհասարակության օրինական գործունեությունը:

8.Մենք կաշխատենք քննության ենթարկել մեր կառավարությունների, Եվրոպական հանձնաժողովի և ԵԱԳԾ-ի արդյունավետությունը՝ մասնավորապես նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունների անցկացման և դրանց կյանքի կոչման առումով:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն

Հ. Գ. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հրապարակել է Եվրանեսթի բյուրոյի կողմից ընդունված ուղերձի Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամբողջական հատվածը՝

12…Վերջապես, մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ, որոնք արդեն շատ կյանքեր են խլել, կոչ ենք անում երկու կողմերին, իրենց քաղաքացիների շահերից ելնելով, հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որը չունի ռազմական լուծում՝ բովանդակային բանակցությունների վերսկսման, բարեխղճորեն եւ վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների եւ երկխոսության միջոցով։ Մենք վերահաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների հաշտարար ջանքերին, ներառյալ Նախագահների մակարդակով, որոնց հիմքում են 2009 թվականի ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի համապատասխան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930