ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ակտիվորեն աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը՝ հօգուտ բաց երկխոսության ծավալման՝ առանց նախապայմանների:
Գրեմինգերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է նշանակվել հուլիսին: Այդ պաշտոնում նա փոխարինել է Լամբերտո Զանիերին, որը դարձել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գլխավոր հանձնակատար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ