Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն անարդար եւ կողմնակալ է համարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կայացրած որոշում՝ կապված «Շիրակի» հետ արտագնա խաղում տեղի ունեցած միջադեպը:
«Ես այժմ ամեն ինչի սպասում եմ: Եթե իմ տեղը մեկ ուրիշ մարզիչ լիներ, ապա այն սադրանքները, որ իմ դեմ արեցին մրցակցի երկրպագուներն ու թիմի մի քանի անդամներ, ապա այլ որոշում կկայացվեր. ցմահ կորակազրկեին մարզչին հարվածողին, ստադիոնը կորակազրկեին երկար ժամանակով եւ այլն: Այնպես որ, այդ միջադեպի համար կուժնուկուլան հիմնականում ջարդեցին իմ եւ «Ալաշկերտի» վրա»:
Աբրահամ Խաշմանյանը դրանում միտում է տեսնում, քանի որ ինքը մշտապես որակազրկվում է երկար ժամանակով եւ չի կարողանում անմիջականորեն ղեկավարել թիմին:
«Ալաշկերտն» արդեն երեք տարի է պայքարում է չեմպիոնության համար, որոշակի հաջողությունների է հասել եվրոգավաթներում: Իմ կարծիքով, սա որոշ մարդկանց դուր չի գալիս, եւ հիմնականում նրա համար, որ ես ազնվորեն ծառայում եմ ֆուտբոլին եւ ինքնուրույն եմ կայացնում իմ բոլոր որոշումները», – նշեց նա:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ