Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գաջեգործ» ՓԲԸ տարածքում պահվող արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

Նոյեմբեր 03,2017 17:11

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, «Գաջեգործ» ՓԲԸ տնօրինության հետ եռակողմ համաձայնությամբ` վերջինիս տարածքում պահվող Միշա և Մաշա արջերը ՀՀ ԱԻՆ աշխատակիցների աջակցությամբ տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել է, որ արջերի պահման պայմանները համապատասխանում են ՀՀ կառավարության «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին, մինչդեռ «Գաջեգործ» ՓԲԸ տնօրինությունը պատրաստակամություն էր հայտնել, որպեսզի արջերը տեղափոխվեն առավել բարենպաստ պայմաններով տարածք։

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930