Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեություն, իսկ հանրային սննդի օբյեկտին թույլատրվել է վերսկսել աշխատանքը

Նոյեմբեր 03,2017 16:58

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանի հացի արտադրամասի գործունեությունը, քանի որ վերահսկողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ Երևանում գործող այդ արտադրամասում հացի արտադրությունն իրականացվում էր սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը չի ունեցել մակնշում, իսկ առանց փաթեթավորման հացը՝ տեղեկատվական թերթիկ, հացի և հացաբուլկեղենի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով: Անհատ ձեռնարկատեր Հայկազ Հարությունյանը պարտավորվել է համապատասխանեցնել արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակը սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին և վերացնել մակնշման խախտումները: Տրվել է ժամանակ:

Միաժամանակ, արդեն վերացվել են Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում հայտնաբերված խախտումները. վերանորոգվել և պատշաճ վիճակի է բերվել խոհանոցը, առանձնացվել է համապատասխան տարածք աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահպանման համար, սարքավորումներն արդեն ունեն համապատասխան վկայական, տնտեսվարողը կնքել է դերատիզացիայի պայմանագիր: Հաշվի առնելով կատարված փոփոխությունները՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին որոշումը:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930