Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայումս շփման գծում լարվածության նվազում արձանագրելը հնարավոր չէ». Արարատ Զուրաբյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2017 16:42

«Ողջունելի են նման հանդիպումները, բայց ներկայումս լարվածության նվազում արձանագրելը հնարավոր չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերին Ժնեւում կայացած ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների  հանդիպմանը, ասաց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ հանդիպմանը բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում լարվածության նվազեցման մասին:

Արարատ Զուրաբյանի խոսքով՝ հակամարտության լուծման համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ. «Մինսկի խմբի համապատասխան գործունեությունից բացի, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա եւ պարտադրի անվտանգության նվազագույն մեխանիզմները կայացնել»:

Նշյալ նպատակին հասնելու հարցում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, Հայաստանը պետք է ջանքեր գործադրի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930