Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլ եկամտի աղբյուր ունե՞ք». Ալիկ Սարգսյանը՝ Դավիթ Տոնոյանին

Նոյեմբեր 03,2017 16:25

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում ներկայացրեց 2018-ի բյուջեի նախագծով իրենց ոլորտին հատկացումները:

ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը հարցրեց՝ չե՞ք կարծում, որ կարելի էր օպտիմալացնել եւ աշխատավարձի խնդիրը լուծել. «Միգուցե համակարգը կադրերով լճացած է, կներեք արտահայտությանս համար»:

Տոնոյանը պատասխանեց, որ հնարավորինս լճացումը թարմացվում է եւ օպտիմալացում էլ լինում է, միջոցներն էլ ուղղվում են արդիականացման:

ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը դժգոհեց, որ ֆինանսավորումը պակասեցնում են: Ըստ նրա, միջոցները պակասեցնելով՝ այս մարմինը կթուլանա. «Սա ամենակարեւոր ոլորտն է, գումարների նվազեցման վերաբերյալ ես շատ մտահոգված եմ: Հասկանում եմ, բյուջեն սուղ է, բայց ամեն տարի գույք եք ստանում, տեխնիկայով թարմացնում եք, բա պահպանման ծախսերը ո՞նց եք լուծելու: Այլ եկամտի աղբյուր ունե՞ք, նույնիսկ ձեր նախագծում աշխատավարձերի բարձրացում նախատեսված չի, ո՞նց եք այսպես նախարարություն պահելու: Կրճատելով մեր նպատակները կարո՞ղ ենք իրագործել: Հայաստանը մարտահրավերների առաջ է, պայմաններն այնպիսին են, որ մենք ամեն րոպե կարող ենք հայտնվել այն պայմաններում, որ այս նախարարության տեղը բոլորը տեսնեն առաջնային, այսօր բոլորը կարծես մոռացել են այդ մասին, ո՞ւմ են սպասում»:

Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ պահպանման ծախսերը կարողանում են փակել, անձնակազմը կնվազեցնեն եւ կպահպանեն. «Բացի տեխնիկական անվտանգության փորձաքննության կենտրոնից, նաեւ սեյսմիկ ծառայությունը, Հիդրոմետը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում, բարելավումներ կլինեն այդ ուղղությամբ»:

Ալիկ Սարգսյանը հանձնաժողովի նախագահներին հորդորեց այս խնդիրը բարձրացնել, որ ուշադիր լինեն. «Զգոնությունը կորցնել չի կարելի, ինչի՞ն են սպասում, չենք հասկանում: Ընդամենը ֆինանսավորման պատճառով թուլացնել այդ կառույցը ոչ նպատակահարմար է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930