Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այն ազգն եք, որ առանց փողի էլ կարող ենք երջանիկ ապրել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2017 16:20

Նոր Քրեական օրենսգրքի 197 –րդ հոդվածն, ըստ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանի, վտանգավոր է մեր հասարակության համար: Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ Այվազյանն ասաց, որ այդ հոդվածով, որը վերաբերում է խտրականության դրսեւորումներին, մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու, իր խոսքերով ասած՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության համար:

Ըստ Այվազյանի, այս նոր օրենսգրքով ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները՝ նույնասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ-շքերթները խոչընդոտելու դեպքերը, եթե քաղաքացիները փորձեն խոչընդոտել, դա կդիտարկվի խտրականություն եւ կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Այվազյանն ու ասուլիսին ներկա «Համահայկական ծնողական կոմիտե»-ի հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանն էլ ասացին, որ իրենք պայքարելու են, որպեսզի այս օրենքը չընդունվի: Բանախոսները վստահ են՝ ամբողջ ազգն իրենց կողքին է:

Նրանց ներկայացմամբ՝ այն հ/կ-ները, որոնք առաջ են տանում այս օրենքի նախագիծն ու ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը, նաեւ փորձել էին դպրոցներում սեռական դաստիրակության պիլոտային ծրագիր ներդնել:

Մանրամասն՝  տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին՝ թե ինչո՞ւ են դեմ ԼԳԲՏ համայնքի անձանց, չէ՞ որ նրանք էլ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ ունեն, բանախոսները պատասխանեցին, որ իրենք դեմ են, որպեսզի ԼԳԲՏ համայնքի անձանց իրավունքները ամրապնդվեն:

Մանրամասն՝ տեսանյութում

Լիա Ավետիսյանն էլ կարծիք հայտնեց, որ մեր պետությունը գոյատեւում է ավանդական ընտանիքների շնորհիվ:

Մեր այն հարցին էլ՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին բացասական եք մշտապես արտահայտվում, սակայն երբեք նման վերաբերմունք չեք ցուցաբերում ասենք՝ կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ, կամ պետական գումարները գրպանող պաշտոնյանների նկատմամբ, չէ՞ որ նրանք էլ յուրովի են վնասում հասարակությանն ու պետությանը, տիկին Ավետիսյանը մի փոքր «հեռվից գալով» պատասխանեց, ու հայկական ընտանիքի մոդելը ներկայացրեց:

«Մենք այն ազգն եք, որ առանց փողի էլ կարող ենք երջանիկ ապրել, եթե ընտանիքն է երջանիկ: Եթե մարդը տերն ա, կինը տան մեջ հնազանդ է, եթե երեխաները սիրում են ծնողներին, ծնողներն էլ սիրում են երեխաներին՝ թող սառնարանը դատարկ լինի, թող մի կտոր հաց լինի, ինչպես 90-ական թվականներին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930