Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկությամբ ի՞նչ իրեր են ժամանակին հայտնաբերվել Սեֆիլյանին պատկանող գրասենյակից (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2017 16:07

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր հետազոտվեցին գործում առկա ապացույցներից՝ 2015թ.-ի խուզարկություններով հայտնաբերված եւ առգրավված իրերի մասին փաստաթղթերը: Ըստ դրանց՝ Շուշիի առանձնակի գումարտակի «Ազատամարտիկների միավորում» հ/կ-ի գրասենյակից հայտնաբերվել են՝ պատյանով դաշույն, զինվորական կողմնացույց, պայուսակ, «Հիմնադիր խորհրդարանի» թռուցիկներ, X զորամասի պլան՝ իր համառոտագրով, փայտե մահակ, ծալովի դանակ, 5 սրածայր ձողեր:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ մեղադրողները Սեֆիլյանի հանդեպ մեղադրական եզրակացություն կազմելիս, չգիտես ինչու, ենթադրել են, թե «100-ամյակն առանց ռեժիմի» գրությամբ թռուցիկների առկայությունը նշանակում է՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում: «Դրանք ի՞նչ կապ ունեն զանգվածային անկարգությունների հետ»,-հարցադրում արեց նա:

Ապա Տիգրան Հայրապետյանը պնդեց, որ «Հիմնադիր խորհրդարան» շարժման հանդեպ իրականացվել է քաղաքական հետապնդում՝ խուզարկությունների ժամանակ առգրավվել են համակարգիչներ եւ կրիչներ, վրաններ եւ այլ գույք, որը չի վերադարձվել քաղաքական ուժին: «Դա արվել է, որպեսզի «Հիմնադիր խորհրդարան»-ը դադարի գործել: Դա հալածանք է եւ հաշվեհարդար: Հնարավոր չէ համակարգչով զանգվածային անկարգություն իրականացնել…»,-դիմելով գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ պնդեց Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես՝ զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Դատաքննությունն ապացույցների հետազոտման փուլում է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930