Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թող նրան մեջտեղ բերեն՝ պատասխան տա». Ում է մեղադրում Ալիկ Սարգսյանը՝ Արտաշատ-Երեւան մայրուղու վթարների համար (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2017 15:56

Այսօր ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի քննարկման փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բողոքեց, որ չնայած այդքան գումար է ծախսվում, արագաչափերով այդքան մարդկանց տուգանում են, նաեւ շրջիկ մեքենաներով են տուգանում, բայց դա չի կանխարգելում եւ չի նվազեցնում վթարներն ու դրա հետեւանքով մահվան դեպքերը. «Դուք տուգանում եք, դրանից բան չի փոխվում, բացի այն, որ այդ գումարները գնում են ձեր արտաբյուջե, մենք մարդկանց տուգանելով՝ դրա դեմը չենք առնում: Եթե ոստիկանությունը չդարձավ նախարարություն եւ խորհրդարանական վերահսկողության ներքո չեղավ, մենք չունեցանք Ներքին գործերի նախարարություն, անունը ոնց ուզում եք դրեք, ես ոստիկանությունում զարգացում չեմ կանխատեսում»:

ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ հակադարձեց, որ ոստիկանությունը քավության նոխազ են դարձրել, ինչ լինում է, ասում են՝ ոստիկանությունն է մեղավոր, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությանն են մեղադրում վթարների աճի հետ կապված, մինչդեռ շան գլուխը այլ տեղ է թաղված. «Բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան»:

Նա ասաց, որ այդ խնդիրները փորձում են փաթաթել ոստիկանության վզին: Նա կոնկրետ օրինակ բերեց, թե ով է վթարային իրավիճակների համար պատասխանատու եւ մատնացույց արեց տրանսպորտի եւ կապի նախարարությանը. «Խոսքս վերաբերվում է Արտաշատ-Երեւան մայրուղուն՝ այսպես կոչված ժամանակակից տեխնոլոգիաներով, բետոնապատված այդ ճանապարհին,, որի վրա այդքան ուրախացել էինք, մի հատ խնդրում եմ վերլուծեք, թե մեկ տարվա ընթացքում այդ ճանապարհի վրա ինչքան վթարներ են եղել, ինչքան կյանքեր են զոհվել: Բոլոր թվերը գրանցում են ոստիկանության վրա: Ոստիկանությունը չի պատասխանատու, մեկ այլ մարմին կա, թող նրան մեջտեղ բերեն, թող պատասխան տա»:

Նա բողոքեց, որ այդ ճանապարհը երբ ուզում են՝ պատեհ-անպատեհ փակում են ու վարորդներին ուղղորդում են մեկ այլ ճանապարհով, գիշերով ու վթարներ են ստեղծում. «Վարորդները անսպասելի հայտնվում են այն վիճակում, որ հանդիպակաց կողմից մեկ ուրիշ երթեւեկություն է, պատեհ-անպատեհ բետոնապատ ճանապարհի վրա սեւ գույնի ասֆալտով վերանորոգում են, վարորդները արգելակում են եւ մի շարան է ստացվում վթարների: Բազմաթիվ այսպիսի խնդիրներ կան, այս ճանապարհը պատուհաս է դարձել, խնդրում եմ, պարոն Եղիազարյան, այս մեղքը ձեր վրայից հանեք, ժողովուրդը չի իմանում ում մեղքով է, ոստիկանությունը կապ չունի սրա հետ, այլ կառույցներ կան՝ պատկան մարմիններ, որոնք այս քննադատությունից ընդհանրապես դուրս են մնացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930