Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնովը չի կարծում, որ ՌԴ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բալանս է խախտել (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2017 15:23

Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովը համամիտ չէ այն պոպուլյար տեսակետի հետ, որ 2016թ. քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական բալանսը խախտված էր՝ ի հաշիվ ՀՀ-ի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին հարձակողական զինատեսակների եւ այլ զինտեխնիկայի վաճառքի: Համենայնդեպս, այսօր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված զինտեխնիկայի ձեռքբերման նոր՝ 100 մլն դոլարի համաձայնագիրը նպատակ ունի հավասարակշռելու ռազմական բալանսը, ռուս փորձագետը թերահավատություն հայտնեց:

Վերջինս, հիշեցնենք՝ Երեւանում է գտնվում «Ազգային ինքնության հարցերը արդի համաշխարհայնացման պայմաններում» միջազգային գիտաժողովի շրջանակներում: Նա նկատում է, որ սահմաններում լարվածությունն աճում էր մինչ 2016 թվականն էլ. «Եվ հարցն այն չէ, որ Ռուսաստանն Ադրբեջանին ինչ-որ զենք է վաճառել: Այո, այստեղ կարելի է վիճել, ինքս էլ Ռուսաստանում հանդես եմ եկել դրա դեմ: Բայց չլինի ռուսական զենքը, կլինի իսրայելականը, թուրքականը: Փաստն այն է, որ զենքի պահանջարկ կա: Ցանկություն՝ հարցը ուժով լուծելու՝ նույնպես: Պետք է մտածել այն մասին, թե ինչպես նվազեցնել այդ ցանկությունը»: Արցախյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծման հասցնելու համար ռուս փորձագետը անհրաժեշտ է համարում, որպեսզի միջնորդական առաքելություն ստանձնած երկրները միմյանց հետ շփվեն գոնե ոչ իբրեւ թշնամիներ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930