Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռք բերել պետական իշխանությունը եւ կառուցել հզոր պետություն». Զինված խմբի անդամի բնակարանից հայտնաբերված գրություն

Նոյեմբեր 03,2017 14:28

2015 թվականին Նորք- Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արա Պողոսյանի ննջասենյակից իրավապահները առգրավել են՝ «Ձեռք բերել պետական իշխանությունը եւ կառուցել հզոր պետություն: Թող մարեն աչքերս, միայն թե ծագի Հայաստանի արեւը» գրություններով տետր, թռուցիկներ ու «Գրողի ծոցը սահմանադրական բարեփոխումները» , «Հայոց վահանի» ռազմական խորհրդի ձեւավորում» գրությամբ թղթեր: Այս ամենը գործում որպես մեղադրանքի ապացույց է դրված, ինչն էլ դատարանն այսօր հետազոտեց:

Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր բացի Արա Պողոսյանի բնակարանից հայտնաբերված նշված ապացույցներից՝ հրապարակվեց նաեւ մյուս ամբաստանյալների բնակարաններից հայտնաբերված իրերը:

Արթուր Վարդանյանի «Ապագա տեխնոլոգիչս» աշխատանքային գրասենյակից էլ առգրավվել է 1000 եվրո, բանկային քարտեր, համակարգիչ, Հրանտ Վարդանյանի բնակարանից հայտնաբերվել ու առգրավվել է սպիտակ փոշենման զանգված, Խաչիկ Ավետիսյանի բնակարանից՝ փամփուշտներ, Հակոբ Հակոբյանի առգրավված իրերի ցանկում՝ ինքնաշեն նիզակ ու մեկ հրացան: Վերջինս, սակայն, հայտարարել է, որ հրացանն իրենը չէ, այլ Սամարա քաղաքում բնակվող հորեղբորինը:

Վահագն Սահնազարյանի բնակարանից էլ առգրավվել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամատոմս, սկավառակներ, համակարգիչ, բջջային հեռախոս ու կրիչներ:

Հիշեցնենք, որ խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930