Ձեր կարծիքով, 2018-ի ապրիլից հետո ո՞վ կլինի վարչապետ: Լրագրողների այս հարցին այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց՝ կգա ժամանակը, կիմանանք: Հարցին՝ դուք է՞լ եք կարծում, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Անընդհատ դրա մասին մի խոսեք, հանրապետության նախագահի մասին եք խոսում: Եթե ՀՀ նախագահը այսօր փայլուն ձեւով իրականացնում է իր գործառույթները, ուրեմն նա պետք է շարունակի աշխատել, ի՞նչ եք ուզում»:
Լրագրողները վերաձեւակերպեցին հարցը՝ Դուք կուզենա՞ք, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ ինքը չի որոշում. «Ես ՀՀԿ-ի անդամ եմ, կգա ժամանակը՝ կքննարկենք, քննարկման ժամանակ իմ կարծիքը կհայտնեմ: Կարծիքս կբարձրաձայնեմ ժամանակին, հիմա դրա ժամանակը չի»:
Հարցին՝ եթե սփյուռքը դատարկվի, դուք ի՞նչ եք անելու՝ նախարարը պատասխանեց. «Շատ լավ կլինի, ես երջանիկ կլինեմ, անպայման իրենց հետ կաշխատեմ: Շատ լավ կլիներ, եթե սփյուռքի որոշ հատված վերադառնար՝ կլիներ լավագույն արդյունքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ