Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 Փայտահատը թունելի ծայրին «ԳԱԶ-66»-ով խոյահարել  է ազգային պարկի ավտոմեքենան

Նոյեմբեր 03,2017 13:34

Վահե Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 6-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնի տարածքից, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի հատել է 8 հատ սոճի եւ 2 հատ թեղի տեսակի թաց, կանգուն ծառեր, պետությանը պատճառելով 1 միլիոն 142 հազար 500 դրամի վնաս: Նա իր կատարած ապօրինի ծառահատումից հետո անմիջապես նկատվելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամասի ղեկավար Արտակ Հարությունյանի եւ նույն տեղամասի 10-րդ պահաբաժնի անտառապահ Մկրտիչ Ավետիսյանի կողմից, «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարով դիմել է փախուստի, որի ընթացքում Դիլիջան-Սեւան թունելի սկզբնամասում բեռնատարով դիտավորությամբ հարվածել եւ վնասել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան, պետությանը պատճառելով 130 հազար դրամի գույքային վնաս:

Վ. Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով(« Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել») եւ 185 հոդվածի 1-ին մասով(«Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վ. Գուլանյանի դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930